Alternative

Թաթուլ Մանասերյան. «Բագրատյանի 100 քայլը» իր մեջ հակասություններ ունի» (Տեսանյութ)

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով` նախագահի 8 թեկնածուներից միայն 3-ն ունեն տնտեսական ծրագրեր: «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով` նախագահի այն երեք թեկնածուները, ովքեր ակտիվ քարոզարշավ են իրականացնում, ունեն հստակ տնտեսական ծրագրեր, սակայն, տնտեսագետը թեկնածուների կողմից իրականացված քարոզարշավի ակտիվությունը չի կապում նրանց տնտեսական ծրագրերի հետ: Տնտեսագետի խոսքով` այդ երեք թեկնածուները իրենց նախընտրական ծրագրերի տնտեսական հատվածում հատկապես ուշադրություն են դարձրել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին, գյուղատնտեսությանը, ինչպես նաեւ ստվերային տնտեսության դեմ պայքարին: «Հրանտ Բագրատյանի ծրագիրն ավելի մանրամասն է, գործող նախագահի ծրագրի մեջ ներառված են թիրախներ եւ խնդիրների լուծման ուղիներ: Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագիրն ավելի ամփոփ է, չնայած այնտեղ ավելի քիչ են թվերը, քան Հրանտ Բագրատյանի ծրագրի մեջ: Ընդդիմադիր թեկնածուներն ավելի շատ են խոսում ստվերային տնտեսության դեմ պայքարից»,- այսօր, Տեսակետ» ակումբում անդրադառնալով նախագահի թեկնածուների տնտեսական ծրագրերին, նշեց մասնագետը:
YouTube Preview Image
Թ. Մանասերյանը, մեջբերեց Հրանտ Բագրատյանի ծրագրի 66-րդ կետը` «Բանկերի կողմից ներդրումների դադարեցում, դրամի ուժեղացում: Պետք է արգելվի ներդրումային նորմատիվների գործունեությունը (բանկային կարգավորման տնտեսական նորմատիվների 4-րդ խումբ): Դրամի կայունությունն ապահովելու նպատակով վարկերը պետք է տրվեն միայն ազգային արժույթով, ազգային արժույթով ընդունվեն ավանդները» ու նկատեց. «Բագրատյանի ծրագրում հակասություններ կան: Նրա ծրագրի այս կետը հակասում է նույն ծրագրի 57 եւ 58-րդ կետերին: Դրամի ուժեղացումը, մասնավորապես, հակասում է 57-րդ կետի «դրամի արհեստական արժևորման արգելմանը», իսկ վարկերի` միայն ազգային դրամով տալու գաղափարը հակասում է 58-րդ կետի տրանսֆերների հաշվին հիմնադրամ ստեղծելու եւ դրա միջոցների հաշվին տնտեսությունը վարկավորելու մտքին»: Aravot.am-ի այն հարցին, թե որքանով են իրատեսական թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի` նախագահության առաջին տարում 180 հազար նոր աշխատատեղեր բացելու, կենսաթոշակները, կրթության, գիտության, առողջապահության, ինպես նաեւ պաշտպանության ծախսերը 50%-ով բարձրացնելու նախընտրական ծրագրի դրույթները, տնտեսագետը պատասխանեց. «Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագիրը համարում եմ իրատեսական: Նրա տնտեսական ծրագիրը շատ ավելի իրատեսական է, քան մյուս թեկնածուների ծրագրերը: Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է, որ բյուջե կվերադարձնի 300 մլրդ. դրամ, դա նույնպես իրատեսական է, սակայն, մի քիչ դժվար կլինի: Եթե ընդդիմադիր թեկնածուները պիտի միավորվեն, ապա ավելի խելամիտ կլինի, որ նրանք միավորվեն Րաֆֆի Հովհաննիսյանի տնտեսական ծրագրի շուրջ»: Ասուլիսի ընթացքում բանախոսը նշեց. «Մի բան է՝ խոստումներ տալ, մի այլ բան է՝ դրանք կատարել:
YouTube Preview Image

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *