Alternative

Թաթուլ Մանասերյան .«Գազը թանկանում է ոչ միայն Հայաստանի, այլեւ բոլոր այն երկրների համար, որոնք այն ստանում են Ռուսաստանից» (Տեսանյութ)

«2012 թվականը բավականին բարդ տարի էր Հայաստանի համար, այնուամենայնիվ կարելի է արձանագրել, որ այն միտումները, որոնք տեղ էին գտել 2011 թվականին, ունեցան իրենց տրամաբանական շարունակությունը: Հաշվի առնելով այն, որ 2012 թվականը նախընտրական էր, ուստի սպասելի եւ կանխատեսելի էր, որ ներդրումային միջավայրը չպետք է շատ ակտիվ լինի: Արդյունքում՝ նախնական տվյալներով, 40 տոկոսով ներդրումներն ավելի պակաս են, քան նախորդ տարի: Հիշեցնեմ, որ ապրիլի վերջին տեղի ունեցավ հայկական դրամի արժեզրկում, որը որոշ շրջանակների մոտ խուճապ առաջացրեց: Բայց մեր կանխատեսումներն իրականացան եւ հունիս ամսին հակառակ տենդենցը եղավ, դրամն արժեւորվեց: Նշեմ նաեւ, որ գյուղատնտեսության ոլորտի երկնիշ թվով աճի մասին մեր կանխատեսումները եւս իրականացավ»,-այսօր «Հենարան» ակումբում, խոսելով Հայաստանի տնտեսության մարտահրավերներից, ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Ընդհանուր առմամբ՝ ըստ Մանասերյանի, տնտեսության մի քանի ճյուղեր՝ մասնավորապես էներգետիկան, արդյունաբերությունն արձանագրել է աճ. «Այս տարվա ընթացքում պահպանվեց արտահանման աճի գերակա միտումը ներմուծման աճի նկատմամբ: Այժմ խիստ մտահոգիչ է գործազրկության հարցը, մասնավորապես երիտասարդության շրջանում, ահազանգ պետք է հնչեցնել: Գործազրկությունը կազմում է մոտ 60 տոկոս, սա բնականաբար բերում է ուղեղների արտահոսքի»,- նշեց Մանասերյանը, հավելելով, որ աղքատության մակարդակի, միգրացիայի տեմպերի աճ է նկատվում, իսկ դրանք տագնապալի երեւույթներ են:

«Եթե մենք շարունակենք այսպես դանդաղ տեմպերով շարժվել, ապա ճգնաժամին հաջորդող փուլում, որն արդեն իսկ զգացնել է տալիս. հետ կմնանք դինամիկ զարգացումներից: Իսկ թվարկածներս՝ տնտեսական սպառնալիքների ոչ լրիվ գործոններն են»:

Տնտեսագետը խոսելով գազի գնի հավանական թանկացումից, ասաց, որ

գազը թանկանում է ոչ միայն Հայաստանի, այլեւ բոլոր այն երկրների համար, որոնք գազը ստանում են Ռուսաստանից. «Եթե հավասար չափով բարձրանում են գները, ապա այդ տարբերությունը չի զգացվի: Եվ եթե Հայաստանի տնտեսությունում գազ սպառող ճյուղերում մրցունակության մակարդակը բարձր լիներ, թանկացումը բացասական հետեւանքների չէր բերի: Այլ խոսք է, որ բնակչության սոցիալապես անապահով խավերի համար պետք է շարունակել թիրախավորման քաղաքականությունը, աջակցել ու նպաստներ տալ այն խմբերին, որոնք դրա կարիքը ունեն»

YouTube Preview Image

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *