Alternative

Թաթուլ Մանասերյան.«Հայկական դրամի արժեզրկման պատճառով պետք էչ խուճապի մատնվել»

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Գործարար միջավայրն ավելի զսպողական քաղաքականություն է դրսևորում, և սա բնական է, բնորոշ բոլոր երկրներին: Բացառություն չէ նաև Հայաստանը, որը գտնվում է ինչպես հետընտրական, այնպես էլ նախընտրական փուլում: Այժմ ավելի շատ սպասողական իրավիճակ է, վերը նշվածն իհարկե ինչ-որ կերպ անդրադառնում է դրամի արժեզրկման վրա, սակայն, հիմնական պատճառները չեն:

Տնտեսության աշխուժացման արագ տեմպեր հնարավոր է ճիշտ քաղաքականության դեպքում: Հնչեցված բոլոր դիտարկումների հեղինակը «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն է:
«Հնարավոր է տնտեսության աշխուժացման արագ տեմպեր, որը մասնակիորեն գոնե կհակակշռի արժեզրկման այս գործընթացը՝ ամրացնելով հայկական դրամի դիրքերը»:

Տնտեսագետը չբացառեց, որ հունիսի վերջին ու հուլիսի սկզբին արժեզրկմանը հակակշռող զարգացումներ նկատվեն: Գուցե դրամի որոշակի արժևորում նկատվի` դարձյալ պայմանավորված քաղաքական գործընթացներով.«Սպասվում է նոր կառավարության ձևավորում,եթե մեծ ցնցումներ չլինեն, և շարունակվի կայուն կուրս, բնականաբար դրան եթե հավելենք արդյունավետություն, ապա շատ հնարավոր է, որ մեր լավատեսությունը հիմքեր ունեն և տարեվերջին ունենանք ավելի քիչ մտահոգություններ թե դրամ-դոլար փոխարժեքի, և թե գնաճի, տնետսական աճի վերաբերյալ»:

Տնտեսագետը բնակչությանը հորդորում է խուճապի չմատնվել: Առավել ևս, որ թույլ արժեզրկումը նպաստում է՝ արտահանման կարողության աճին: Թաթուլ Մանասերյանի եկամուտները հայկական դրամով են Տնտեսագետը նաև նկատեց՝ դոլարի տեսքով արտերկրից գումար ստացող քաղաքացիները այս փուլում միանշանակ շահում են:



                

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *