Alternative

Ծաղկաձորում մեկնարկեց «Ղազախստանի «G-global Project» նախաձեռնությունը և միջազգային նոր տեսակարգը» թեմայով միջազգային գիտաժողովը

Հայաստանում Ղազախստանի դեսպանատան, ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ ԳԱԱ-ի հետ համատեղ այսօր Ծաղկաձորում կազմակերպվել էր միջազգային գիտաժողով ` «Ղազախստանի «G-global Project» նախաձեռնությունը և միջազգային նոր տեսակարգը» թեմայով: Գիտաժողովին մասնակցում էին պետական կառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցիչների, գիտական, գործարար կառույցների ներկայացուցիչներ:

Ինչպես գիտաժողովի բացմանը նշեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, մինչ համաշխարհային տնտեսությունը ապաքինվում է ֆինանսական ճգնաժամի ծանր հետևանքներից, իսկ որոշ երկրներ դիմագրավում են ճգնաժամի «երկրորդ ալիքը», մարդկությունը փորձում է ելքեր որոնել` կանխարգելելու տնտեսական նոր աղետները: Այսինքն` պահանջվում են նոր մոտեցումներ, խաղի նոր կաննոներ, որոնք հնարավորություն կտան ձևավորել ոչ միայն ազատ, այլև արդար մրցակցային պայմաններ բոլոր երկրների համար: Այսպիսիով, զգացվում է միջազգային նոր տնտեսակարգ ձևավորելու անհրաժեշտություն, որին համակարծիք են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև պետությունների ղեկավարներ:

Եւ ահա վերջերս, ըստ Թ.Մանասերյանի, Ղազախստանը հանդես է եկել «G-global Project» նախաձեռնությամբ` համադրելու հակաճգնաժամային լուծումներ գտնելու տարբեր երկրների ջանքերը և ընդլայնելու այդ գործընթացին մասնակցողների շրջանակները: Այս ամենի հիմնական նպատակն է մշակել համաշխարհային բարեփոխումների յուրօրինակ ծրագիր, ինչպես նաև համապարփակ հակաճգնաժամային ծրագիր:

Տնտեսագետը կարևորելով գիտական հանրության հետ միասին նման նախագծի քննարկումը` նշեց նաև, որ դեռևս քսան տարի առաջ «Այլընտրանք» կենտրոնի կողմից հրապարակված «Միջազգային նոր տնտեսակարգ» աշխատությունում ոչ միայն կանխատեսվել էր համաշխարհային ներկայիս ճգնաժամը, այլև հիմնավորվել միջաջազգային նոր տնտեսակարգի ձևավորման անհրաժեշտությունը:

ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոժիգիտովը ներկայացրեց ««G-global» նախագծի հիմնադրույթները, իսկ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը անդրադարձավ այն հանգամանքին, թե որքանով է ծրագիրը համահունչ նոր իրողություններին և հազարամյակի մարտահրավերներին: Նա կարևոր և ժամանակին կատարված քայլ համարեց Ղազախստանի նախաձեռնությունը:

ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունների, Կենտրոնական բանկի, Հայաստանի բուհերի ու հասարակական կազմակերպություններն ու «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի փորձագետները ընդհանուր առմամբ դրական գնահատեցին Ղազախստանի նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնեցին ներգրավել միջազգային նոր տնտեսակարգի և գլոբալ բարեփոխումների ծրագրերի մշակմանը:

One Response to Ծաղկաձորում մեկնարկեց «Ղազախստանի «G-global Project» նախաձեռնությունը և միջազգային նոր տեսակարգը» թեմայով միջազգային գիտաժողովը

  1. I’ve been surfing on-line greater than three hours nowadays, but I by no means found any attention-grabbing article like yours. It is pretty price enough for me. Personally, if all site owners and bloggers made excellent content material as you probably did, the internet can be a lot more useful than ever before.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *