Alternative

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՇՈՒԿԱՆԵՐ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ (Նախագիծն իրականացվել է Եվրասիա Համագործակցության Հիմնադրամի ծրագրի շրջանակներում)

Արևելյան գործընկերությունը նպատակ ունի նպաստել Եվրամիության (ԵՄ) հետ արևելյան հարևան երկրների առավել մերձեցմանը և, ի թիվս այլ նպատակների, միտված է կայուն և ընդլայնված էներգետիկ անվտանգություն ապահովել ԵՄ և նրա արևելյան գործընկերների համար:  ԵՄ-ի կենսական շահերից է բխում իր արևելյան սահմաններում կայունություն, առավել լավ կառավարում ու տնտեսական զարգացում ապահովելը: Ինչպես Հայաստանի, Ադրբեջանի, Բելոռուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, այնպես էլ Եվրոպական Միության անդամ պետությունների կառավարությունների և բնակչության համար խիստ կարևորվում են տարածաշրջանի էներգիայի շուկաների խորը և բազմակողմանի վերլուծությունը, էներգետիկայի համակարգը սպասարկող ենթակառուցվածքների ներկա վիճակի առարկայական գնահատականը և դրանց բարելավումը, որն անմիջական ազդեցություն ունի էներգետիկայի համակարգի արդյունավետության վիճակի բարելավման գործընթացի վրա:

Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել գործնական լուծումներ գտնելու էներգետիկ անվտանգության այնպիսի կարևորագույն խնդիրների, ինչպես, օրինակ, համատեղ պահեստային տարածքների ընդլայնումն ու օգտագործումն է, երկկողմանի միջհանգուցային համակարգի զարգացումը, էներգիայի կոնսերվացումը, արտաքին աղբյուրներից կախվածության թուլացումը:  Հիշյալ և դրանց առնչվող այլ խնդիրների արդյունավետ լուծման նպատակով հնարավոր կլինի նաև վերարժևորել ԵՄ և Արևելյան գործընկերության անդամ երկրների հետ Հայաստանի էներգետիկ ռազմավարությունը, ինչպես նաև բարելավել էներգետիկայի բնագավառում երկրի տնտեսական քաղաքականությունը:

FULL in PDF

2 Responses to ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՇՈՒԿԱՆԵՐ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ (Նախագիծն իրականացվել է Եվրասիա Համագործակցության Հիմնադրամի ծրագրի շրջանակներում)

  1. You could definitely see your skills in the paintings you write. The sector hopes for even more passionate writers such as you who are not afraid to say how they believe. All the time go after your heart.

  2. Lael Wetzel says:

    I just want to say I am beginner to blogs and certainly savored your website. Likely I’m likely to bookmark your blog . You actually have impressive well written articles. Regards for sharing your website.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *