Alternative

«Փրկենք հայ գյուղը» նախաձեռնություն. «Սահմանամերձ գյուղերը դատարկվում են»

«Փրկենք հայ գյուղը» նախաձեռնությունն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին դիմելով Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Սփյուռքի հասարակական կազմակերպություններին, քաղաքական գործիչներին, գործարարներին, ինչպես նաև ՀՀ և ԼՂՀ իշխանություններին, հորդորելելով զորակից լինելու «Փրկենք հայ գյուղը» շարժմանը և կոնկրետ աջակցություն բերել սահմանմերձ բնակավայրերը վերականգնելու գործին:

Նախաձեռնության անդամ հրապարակախոս, արձակագիր, «Շուշի» ՀԿ նախագահ Բակուր Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ խումբը մտածում է, որ սահմանամերձ գյուղերում պետք է ոչ թե նվիրատվություններ անել, այլ պետք է ծրագրեր իրականացնել,օրինակ ներդնել մթերման կետեր` գյուղացուն շահագրգռելու համար:

«Եթե այսօր վճռական քայլեր չձեռնակվեն գյուղերը փրկելու գործում`վաղն ուշ կլինի: Սահմանամերձ բնակավայրերի վերացումը լուրջ վտանգ է ներկայացնում թե´ տնտեսական և թե´ քաղաքական առումներով:

Նախաձեռնության մեկ այլ անդամ ԳԱԱ անդամ, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանն էլ ընգծեց, որ մեր գյուղերն ամեն օր մահանում են և տարեկան գյուղական բնակավայրերից հազարավոր մարդիկ են հեռանում:

«Գյուղը սահմանն է փակում, եթե գյուղը չպահենք` կկորցնենք Հայաստանը, մեր Երևանը: Շատերի հաեմար Հայաստանը Երևանն է և դրանից այն կողմ ոչինչ չեն տեսնում: Նախկինում եթե գյուղից գալիս էին Երևան, ապա այսօր ուղիղ արտասահման են գնում»,-ասաց նա:

 

Պարոն Պողոսյանը նշեց, որ գյուղում պետք է ստեղծել երկկողմ շահավետ պայամաններ: Նա առաջարկում է, որ գործարարներն իրենց բիզնեսները տողափոխեն գյուղական բնակավայրեր:

 

«Մեր նախաձեռնության մեջ ընդգրկված են տարբեր ոլորտների մասնագետներ: Յուրաքանչրյուր գյուղին պետք է ցուցաբերել առանձին մոտեցում և հասկանալ, թե որտեղ ինչ պետք է անել, որպեսզի իրավիճակը շտկենք»,-ասաց նա:

 

Բակուր Կարապետյանն էլ նշեց, որ Ազգային Ժողովը պետք է այնպիսի օրենքներ ընդունի, որոնք կգործեն ի շահ գյուղերի:

«Մենք հայցում ենք իշխանությունների աջակցությունը: Շատերը ասում են դա մեծ գումարների հետ է կապված, հնարավոր չէ, արդեն ուշ է: Մենք այդպես չենք կարծում, քանի որ հնարավոր է փոքր ձեռնարկություններ ստեղծել գյուղերում և հետագայում դրանք մեծացնել»,-ասաց նա:

 

Նշենք, որ «Փրկենք հայ գյուղը» նախաձեռնության անդամներից են նաև տնտեսական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, արձակագիր, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, քաղաքագետ Լեևոն Շիրինյանը և այլք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *