Alternative

Daily Archives: May 24, 2012

Մանասերյանը կուրսի փոփոխություն չի ուզում

YouTube Preview ImageԹեեւ նախընտրական շրջանում տնտեսության մեջ միշտ հետընթաց է լինում, սակայն տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն Հայաստանում առաջընթաց է արձանագրել:

«Արդյունաբերության ոլորտում երկնիշ աճ արձանագրվեց, էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 20 տոկոսից ավելի աճ, ծառայությունների ոլորտում մի քիչ ավելի զուսպ, ավելի համեստ թվերով»,-ասաց նա

Ըստ նրա խորհրդարանի ընտրությունների նախօրյակին գործարարները երկչոտություն դրսեւորեցին՝ տնտեսության մեջ ձեռնպահ մնացին ներդրումներից. «Սպասողական վիճակ է, որը շատ բնական է` սպասում էին, թե ինչ արդյունքներ կլինեն ընտրություններից»։