Alternative

Daily Archives: May 31, 2012

Թաթուլ Մանասերյան.«Հայկական դրամի արժեզրկման պատճառով պետք էչ խուճապի մատնվել»

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Գործարար միջավայրն ավելի զսպողական քաղաքականություն է դրսևորում, և սա բնական է, բնորոշ բոլոր երկրներին: Բացառություն չէ նաև Հայաստանը, որը գտնվում է ինչպես հետընտրական, այնպես էլ նախընտրական փուլում: Այժմ ավելի շատ սպասողական իրավիճակ է, վերը նշվածն իհարկե ինչ-որ կերպ անդրադառնում է դրամի արժեզրկման վրա, սակայն, հիմնական պատճառները չեն:

Տնտեսության աշխուժացման արագ տեմպեր հնարավոր է ճիշտ քաղաքականության դեպքում: Հնչեցված բոլոր դիտարկումների հեղինակը «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն է:
«Հնարավոր է տնտեսության աշխուժացման արագ տեմպեր, որը մասնակիորեն գոնե կհակակշռի արժեզրկման այս գործընթացը՝ ամրացնելով հայկական դրամի դիրքերը»: