Alternative

Daily Archives: December 5, 2012

Թաթուլ Մանասերյան .«Գազը թանկանում է ոչ միայն Հայաստանի, այլեւ բոլոր այն երկրների համար, որոնք այն ստանում են Ռուսաստանից» (Տեսանյութ)

«2012 թվականը բավականին բարդ տարի էր Հայաստանի համար, այնուամենայնիվ կարելի է արձանագրել, որ այն միտումները, որոնք տեղ էին գտել 2011 թվականին, ունեցան իրենց տրամաբանական շարունակությունը: Հաշվի առնելով այն, որ 2012 թվականը նախընտրական էր, ուստի սպասելի եւ կանխատեսելի էր, որ ներդրումային միջավայրը չպետք է շատ ակտիվ լինի: Արդյունքում՝ նախնական տվյալներով, 40 տոկոսով ներդրումներն ավելի պակաս են, քան նախորդ տարի: Հիշեցնեմ, որ ապրիլի վերջին տեղի ունեցավ հայկական դրամի արժեզրկում, որը որոշ շրջանակների մոտ խուճապ առաջացրեց: Բայց մեր կանխատեսումներն իրականացան եւ հունիս ամսին հակառակ տենդենցը եղավ, դրամն արժեւորվեց: Նշեմ նաեւ, որ գյուղատնտեսության ոլորտի երկնիշ թվով աճի մասին մեր կանխատեսումները եւս իրականացավ»,-այսօր «Հենարան» ակումբում, խոսելով Հայաստանի տնտեսության մարտահրավերներից, ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: