Alternative

Monthly Archives: February 2013

интервью: Голос России

Թաթուլ Մանասերյան. «Բագրատյանի 100 քայլը» իր մեջ հակասություններ ունի» (Տեսանյութ)

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով` նախագահի 8 թեկնածուներից միայն 3-ն ունեն տնտեսական ծրագրեր: «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով` նախագահի այն երեք թեկնածուները, ովքեր ակտիվ քարոզարշավ են իրականացնում, ունեն հստակ տնտեսական ծրագրեր, սակայն, տնտեսագետը թեկնածուների կողմից իրականացված քարոզարշավի ակտիվությունը չի կապում նրանց տնտեսական ծրագրերի հետ: Տնտեսագետի խոսքով` այդ երեք թեկնածուները իրենց նախընտրական ծրագրերի տնտեսական հատվածում հատկապես ուշադրություն են դարձրել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին, գյուղատնտեսությանը, ինչպես նաեւ ստվերային տնտեսության դեմ պայքարին: «Հրանտ Բագրատյանի ծրագիրն ավելի մանրամասն է, գործող նախագահի ծրագրի մեջ ներառված են թիրախներ եւ խնդիրների լուծման ուղիներ: Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագիրն ավելի ամփոփ է, չնայած այնտեղ ավելի քիչ են թվերը, քան Հրանտ Բագրատյանի ծրագրի մեջ: Ընդդիմադիր թեկնածուներն ավելի շատ են խոսում ստվերային տնտեսության դեմ պայքարից»,- այսօր, Տեսակետ» ակումբում անդրադառնալով նախագահի թեկնածուների տնտեսական ծրագրերին, նշեց մասնագետը:

Մամլո հաղորդագրություն

Նախագահի պաշտոնին հավակնող թեկնածու Բագրատյան Հրանտը, ով մեղմ ասած,
երբեք չի փայլել իր բարեկրթությամբ, փետրվարի 13-ին «Արմենիա»
հեռուստաընկերության եթերում փորձել է անձնավորել նախօրեին մամլո
ասուլիսի ժամանակ իր հասցեին հնչած մասնագիտական զուսպ քննադատությունը՝
իր ծրագրում առկա հակասությունների առնչությամբ, և իրեն թույլ է տվել
անընդունելի վիրավորական արտահայտությություններ:
Մասնագիտական առարկայական քննարկման միջոցով իր, այսպես կոչված,
«նախընտրական ծրագրի» անհեթեթությունները բացահայտելու, նախագահի
թեկնածուի գրագողության փաստերը հիմնավորելու և տնտեսագիտության
բնագավառում տարրական գիտելիքների պակասը հանրությանը իրազեկելու
նպատակով դիմում եմ հայկական բոլոր հեռուստաընկերություններին` ուղիղ
եթերում հանդիպում կազմակերպելու և հրավիրելու անպատասխանատու
արտահայտությունների հեղինակին:
Թեև, գրեթե համոզված եմ, որ բավարար համարձակություն չի ունենա
առերեսվելու և փորձելու է արդարանալ նոսրացած ընտրազանգվածի հետ
հանդիպումների արանքում ժամանակի պակասով, պատրաստ եմ մարտահրավերը ուժի
մեջ պահել անգամ ընտրության հաջորդող օրերին` հուսալով, որ երբևէ պատրաստ
կլինի շիտակ զրույցի: