Alternative

Monthly Archives: March 2014

Arminfo.am Aysor.am Mediagid.am

http://www.aysor.am/am/news/2014/03/07/tatul-manaseryan/

http://www.arminfo.am/index.cfm?objectid=90A54B20-A5F1-11E3-A2F40EB7C0D21663

http://mediagid.am/am/news/nerkayacvel-e-hayastani-tntesutyan-atchi-ev-mardkayin-zargacman-tchanaparhayin-artezy-823743

panorama.am

http://www.panorama.am/am/economy/2014/03/07/tatul-manaseryan/

Ներկայացվեց Հայաստանի տնտեսության աճի և մարդկային զարգացման ճանապարհային քարտեզը

Մամուլի հաղորդագրություն ԱՅԼԸՆՏՐԱՆՔ հետազոտական կենտրոնը Ներկայացվեց Հայաստանի տնտեսության աճի և մարդկային զարգացման ճանապարհային քարտեզը

7 մարտի 2014թ., Երեւան: ԱՅԼԸՆՏՐԱՆՔ հետազոտական կենտրոնը ներկայացրեց Հայաստանի տնտեսության աճի և մարդկային զարգացման ճանապարհային քարտեզը: Հրավիրված էին տնտեսության հեռանկարային զարգացման հարցերով հետաքրքրված տնտեսագետներ, վերլուծաբաններ, փորձագետներ և լրագրողներ:

Քննարկման մասնակիցներին ողջունեց ԱՅԼԸՆՏՐԱՆՔ հետազոտական կենտրոնի հիմնադիր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, որը հրավիրվածներին ներկայացրեց ՛՛Հայաստանի տնտեսության աճի և մարդկային զարգացման ճանապարհային քարտեզը՛՛:  Նա մասնավորապես նշեց, որ անգամ այն տարիներին, երբ ՀՀ-ում գրանցվել է երկնիշ թվով արտահայտված տնտեսական աճ, այն քիչ անդրարդարձ է ունեցել մարդկային զարգացման վրա: