Alternative

Monthly Archives: December 2014

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ գիտական հանդես

Alternative.

ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ, ԹԵ ԴՈԼԱՐԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎԱՐՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ Նորայր ՄԱԼԽԱՍՅԱՆ

ԱՌԱՋԱՏԱՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2015Թ-ՈՒՄ Հարություն ԱՎԱԳՅԱՆ

ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ Հայկանուշ ԱՅՎԱԶՅԱՆ

ՔԻՇ ԱԶԱՏ ԳՈՏՈՒ ՏԵՂՆ ՈՒ ԴԵՐԸ ԻՐԱՆԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ Հասանալի ՆԱՋԱՖԻ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԸՆԴՄԻՋՈՒՄՆԵՐՈՒՄ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՀՈԼՈՎԱԿՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄՈԴԵԼ Գայանե ԹՈՒՄԱՆՅԱՆ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ Սևակ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ Ռուբեն Հայրապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ԵՂԱՆԱԿ Գայանե ԹՈՒՄԱՆՅԱՆ

ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ Գոռ ՍԱՀԱԿՅԱՆ

ՔԻՇ ԱԶԱՏ ԳՈՏՈՒ ԴԵՐԸ ԻԻՀ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ Հասանալի ՆԱՋԱՖԻ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ՍԵՆՅՈՐԱԺԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ Սամվել ՔՈԹԱՆՋՅԱՆ

Gitakan handes. December

ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ, ԹԵ ԴՈԼԱՐԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ

Դրամի արժեզրկում, թե դոլարի արժևորում

Վերջին շրջանում նկատվող փոխարժեքների տատանումները, մեր համոզմամբ, հարկ է գնահատել ոչ այնքան դրամի արժեզրկում, որքան դոլարի արժևորում և  արտաքին այլ ազդակների փոխներգործություն` պայմանավորված հետևյալ գործոններով: Մասնավորապես, նկատելիորեն ամրապնդվել են ԱՄՆ դոլարի դիրքերը համաշխարհային շուկայում, ինչն իր անդրադարձն ունեցավ նաև ԱՄՆ դոլար /  եվրո փոխարժեքի վրա:  Զգալիորեն թուլացել են եվրոյի դիրքերը, ինչն, իր հերթին, արտացոլում է Եվրամիությունում ֆինանսական ճգնաժամի երկրորդ ալիքի` արտաքին պարտքի ճգնաժամը, որն առկա է միաժամանակ մի քանի երկրներում /Հունաստան, Պորտուգալիա, Իսպանիա, Բելգիա, Հոլանդիա և այլն/: Դատելով համաշխարհային տնտեսության ներսում նկատվող ցնցումներից և միտումներից, կարող ենք կանխատեսել, որ ԱՄՆ դոլարի դիրքերը եվրոյի համեմատ կարող են ամրապնդվել:  Մյուս կողմից, մոտ չէ այն ժամանակը, երբ ԵՄ երկրները կգտնեն տնտեսական և ֆինանսական կայունություն ապահովող փոխզիջումային լուծում, որն ընդունելի կլինի բոլորի համար:  Ուստի, մինչ այդ, եվրոյի դիրքերը կարող են շարունակել սասանվել, իսկ փոխարժեքը` անկում ապրել: