Alternative

Monthly Archives: May 2015

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ

4.1 տոկոսը տնտեսական աճի նվազագույն սահմանը կարող է լինել. Թաթուլ Մանասերյան

Եթե ճիշտ օգտագործենք մեր ռեսուրսները, ապա հնարավոր է նույնիսկ երկնիշ տնտեսական աճ ունենանք։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ միջնաժամկետով կանխատեսել են 2015թ-ի համար 1% տնտեսական աճ, թեև վստահ է, որ ավելին է լինելու։

Թաթուլ Մանասերյանը միանշանակ կողմ արտահայտվեց վարչապետի ասածին. «Ես կարծում եմ, որ վարչապետը շատ իրատեսական կանխատեսում է ներկայացրել, մնում է այդ կանխատեսումը գիտակցեն ռեալ, և այդ ռեսուսրները ճիշտ օգտագործեն տնտեսական աճի արձանագրման հարցում»։
Ինչ վերաբերում է այն կանխատեսումներին, ըստ որոնց՝ Ռուսաստանի գործոնով պայմանավորված հնարավոր է Հայաստանում տնտեսական աճը նվազի, Թաթուլ Մանասերյանը նշեց, որ թեև շատ հարգանքով է վերաբերվում կանխատեսումներին, սակայն կոչ արեց ավելի ողջամիտ լինել և չդիտարկել Հայաստանը որպես Ռուսաստանի մի մարզ կամ մի մասնիկ։ «Չի կարելի այդքան պրիմիտիվ դատողություններ անել և մտածել, որ եթե Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է կամ Եվրասիական տնտեսական միության անդամ է, ապա Հայաստանին նույնն է սպասվում ինչ Ռուսաստանին»,- ասաց նա։
Որպես իր ասածների ապացույց Թաթուլ Մանասերյանը հիշեցրեց, երբ 2014 թվականին ամռան ամիսներին ռուսական ռուբլին կտրուկ արժեզրկվեց, Հայաստանի ազգային արժույթը բնավ ցնցումների չենթարկվեց, իսկ այն ինչ տեղի ունեցավ հայկական դրամի հետ դոլարի արժևորման արդյունք էր։ «Դոլարի արժևորումից տուժեցին համաշխարհային բոլոր արժույթները՝ այդ թվում հետխորհրդային երկրների արժույթները»,- ասաց նա։
Թաթուլ Մանասերյանը նշեց, որ չի կարելի Ռուսաստանի Դաշնության հետ այդքան շատ բան կապել։ «Ռուսական շուկան, ՌԴ-ի հետ համագործակցությունը մեզ համար շատ կարևոր է, սակայն դա որոշիչ չի կարող լինել, Հայաստանը իր դեմքն ու առանձնահատկություններն ունի»,- ասաց նա։
Պատասխանելով հարցին, թե ձեր լավատեսությամբ կարող ենք ակնկալել, որ բյուջեով նախատեսված 4,1 տոկոսն էլ կապահովվի, ասաց. «Ես ավելին եմ սպասում, իսկ 4.1 տոկոսը նվազագույն սահմանը կարող է լինել։ Հայաստանը պարտավոր է մոբիլիզացնել իր ուժերը։ Համաշխարհային տնտեսությունը շատ դինամիկ զարգացումների մեջ է, և մենք զարգացած երկրների տնտեսական անկման ֆոնի վրա, եթե չկարողանանք ապահովել մեզ համար բարենպաստ պայմաններ և վերադիրքավորվել, ապա հետո ավելի դժվար է լինելու՝ մրցակցել զարգացած երկրների հետ, որոնք տնտեսական վերելքի փուլի վրա են լինելու»։
Տնտեսագետը կոնկրետ օրինակ բերեց, որ տարբեր զարգացած երկրների սնանկացած, չաշխատող ձեռնարկություններից կարող ենք շատ ավելի ցածր գներով գնել այն սարքավորումները, տեխնոլոգիաները, որոնք կարող են օգտագործվել մրցակցային առաջընթաց ապահովելու հարցում։ Չնայած դրան՝ նա նկատեց, որ նույնիսկ այդ ընկերությունները կարող են չհամաձայնվել վաճառել, որովհետև մրցակից են ծնելու։ Նա նշեց, որ առաջարկել է, որ այդօրինակ ապրանքների ներմուծման մաքսատուրքերն ընդհանրապես հանվեն։
«Ես ընդամենը մեկ ուղղություն նշեցի, սակայն կան շատ այլ միջոցներ՝ այս պայմաններից ճիշտ օգտվելու և Հայաստանի համար ոչ միայն տնտեսական աճ, այլ իսկական զարգացում ապահովելու համար։ Պետք է մի քիչ ավելի համարձակ լինել և ավելի ադեկվատ արձագանքել այսօրվա իրողություններին»,- հավելեց նա։

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ գիտական հանդես

Alternative 2015.1ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԻՄՔԵՐԸ Գրիգոր ՆԱԶԱՐՅԱՆ Դավիթ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Աննա ԱՅՎԱԶՅԱՆ

ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ Սուրեն ՂԱՄԲԱՐՅԱՆ

ԻՆՈՎԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ Աննա ԱՅՎԱԶՅԱՆ

ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԻՔ Ալբերտ ԲԱԴԱԼՅԱՆ

ՀՀ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՐՈՇ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ Հայկ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Սուրեն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ Վարդան ԲՈՍՏԱՆՋՅԱՆ Տիգրան ՍԱՖԱՐՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ Կարինե ՆԵՐՍԻՍՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Վարդան ԲՈՍՏԱՆՋՅԱՆ Հայկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Գոռ ՍԱՀԱԿՅԱՆ

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ Վարդան ԲՈՍՏԱՆՋՅԱՆ Արարատ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՀՀ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Նորայր ՄԱԼԽԱՍՅԱՆ

Countries that recognized Armenian Genocide