Alternative

Monthly Archives: November 2015

Աշխատանքի հրավեր` որակյալ մասնագետների համար

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը փնտրում է համապատասխան մասնագետի  Հայաստանում հանրակրթական համակարգում ինժեներական խմբակների ներդրման ծրագրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար:

Պահանջվող որակավորումները՝

1. Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
2. Շրջաններում կազմակերպչական աշխատանքներ իրականացնելու փորձ և հնարավորություն
3. Ինժեներական կամ բնագիտական կրթությունը խիստ ցանկալի է
4. Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը խիստ ցանկալի է
5. Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն
6. Մարդկային տարբեր որակների հետ հաղորդակցման փորձ
7. Բարձր պատասխանատվության զգացում
8. Ծանրաբեռնված, լարված պայմաններում զգոն աշխատելու ունակություն
9. Ժամանակի և ռեսուրսների կառավարման հմտություններ

Պաշտոնին դիմելու համար հարկավոր է ինքնակենսագրականները career@uite.org էլ. փոստին:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Հայաստանում ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրը /Արմռոբոտիքս/ կազմակերպվում է 2008թ.-ից Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության /ԻՏՁՄ/ կողմից:

Ծրագրի առաջնային նպատակն է նպաստել.

• Ռոբոտաշինության ոլորտի և ինժեներական մասնագիտության նկատմամբ հետաքրքրության առաջացմանը
• Ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը
• Մասնագիտական կողմնորոշմանը
• Մասնագիտական ուսուցման հնարավորությանը, որը հնարավորություն կտա աշխատանք գտնել դպրոցն ավարտելուց անմիջապես հետո

Ծրագրի նպատակներն են նաև՝

• Հայաստանի տարածաշրջանային զարգացումը և ժողովրդագրական իրավիճակի բարելավումը
• Նախազորակոչային տարիքում բանակին անհրաժեշտ տեխնոլոգիական գիտելիքների և հմտությունների ուսուցումը
• Տեխնոլոգիական կրթության որակի բարձրացումը
• Բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման խթանումը։

ԱրմՌոբոտիքս ծրագրի շրջանակներում իրականացվում են միշարք ծրագրեր.

– Ռոբոտաշինության մրցույթներ
– ԱրմՌոբոտիքս խմբակ – ռոբոտաշինության դպրոցական խմբակներ
– ԱրմՌոբոտիքս լաբ – ռոբոտաշինույթյան լաբորատորիա,
– ԱրմՌոբոտիքս ակումբ:

ԱրմՌոբոտիքս ծրագրի շրջանակներում իրականացվում են միշարք ծրագրեր.

– Ռոբոտաշինության մրցույթներ
– ԱրմՌոբոտիքս խմբակ – ռոբոտաշինության դպրոցական խմբակներ
– ԱրմՌոբոտիքս լաբ – ռոբոտաշինույթյան լաբորատորիա,
– ԱրմՌոբոտիքս ակումբ: