Alternative

«G-global Project». Թաթուլ Մանասերյանը կարծում է `կձևավորվի մի հարթակ, որտեղ հավասար ձայն կունենան զարգացող երկրները

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը ոչ միայն ամբողջովին չի հաղթահարվել, այլ առաջացել է դրա «երկրորդ ալիքը», որն իր բացասական ազդեցությունն է թողնում ոչ միայն զարգացող, այլ նաև զարգացած երկրների վրա: Այս մասին այսօր Ծաղկաձորում կազմակերպված «Ղազախստանի «G-global Project» նախաձեռնությունը և միջազգային նոր տեսակարգը» թեմայով միջազգային գիտաժողովում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը` հավելելով, որ սա խոսում է այն մասին, որ համապատասխան դասեր, կարծես թե, չեն քաղել աշխարհի զարգացած երկրների ղեկավարները, բացի այդ հաշվի չեն առնվում զարգացող երկրների շահերը և հավասար մրցակցային դաշտ չի ընձեռում այդ երկրների համար:

Անդրադառնալով Ղազախստանի նախագահի առաջարկին` կապված «G-global Project» նախաձեռնության հետ, նա նշեց, որ այն հնարավորություն կտա ընդլայնելու մասնակիցների շրջանակը, ավելի աշխույժ քննարկելու այն հնարավորությունները, որոնք թույլ կտան դիմագրավելու համաշխարհային մարտահրավերները: Բացի այդ, կձևավորվի մի հարթակ, որտեղ հավասար ձայն կունենան զարգացող երկրները և կկարողանան համատեղ կառավարել համաշխարհային տնտեսությունը: «Մի խնդիր, որը դրվում է վաղուց, սակայն դրա լուծումները չեն գտնվում և համաշխարհային տնտեսությունը կառավարվում է սակավաթիվ երկրների կողմից: Մինչդեռ «G-global Project»-ը կոչված է նոր միջազգային տնտեսակարգի ձևավորման հնարավորություն ընձեռել, և այսօր փորձում ենք գտնել այնպիսի տարբերակներ, որոնք կարող են ընդունելի լինել նաև զարգացած երկրների կողմից»,- ընդգծեց Թ.Մանասերյանը:

Նա նշեց, որ Խորհրդային միության փլուզումից ի վեր երկբևեռ աշխարհը փոխարինվել է միաբևեռի, և արդեն քսան տարի է զարգացող երկրները հույսեր են փայփայում, որ անցում կկատարվի դեպի բազմաբևեռ աշխարհի: Մինչդեռ, ըստ Թ.Մանասերյանի, այն չի կարող ստեղծվել, եթե չլինեն այսպիսի ազդակներ:
Տնտեսագետը հայտնեց նաև, որ մայիսին կկայանա միջազգային համաժողով, որում հաշվի կառնվեն ծաղկաձորյան գիտաժողովի եզրակացությունները:

One Response to «G-global Project». Թաթուլ Մանասերյանը կարծում է `կձևավորվի մի հարթակ, որտեղ հավասար ձայն կունենան զարգացող երկրները

  1. Thanks for another great article. Where else could anybody get that kind of info in such an ideal means of writing? I have a presentation subsequent week, and I am at the look for such info.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *